Տարածաշրջանային

ԱՄՆ-ի երիտասարդ հայերը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ քայլերթ կիրականացնեն անապատում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի երիտասարդ հայերը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ քայլերթ կիրականացնեն անապատում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պըրպենք քաղաքի Հայաստանյան եկեղեցիների երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել են ապրիլի 23-ին կիզիչ անապատում քայլելու իրենց մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:

Երիտասարդները հայտնել են, որ իրենց քայլարշավն ունի երկու նպատակ: Նախ` ավելի խորը կերպով փորձել ըմբռնել Հայոց ցեղասպանության զոհերի տառապանքները` գիշերելով անապատում: Այնուհետև երիտասարդները նպատակ ունեն նվիրահավաք կատարել` օժանդակելու Հայաստանում մի շարք երիտասարդական ծրագրերի իրականացմանը` ուղղված հայ ինքնության պահպանմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում