Դաշնակցությունը հորդորել է ամերիկահայերին ապրիլի 24-ը դարձնել ոչ աշխատանքային օր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայիկենտրոնական կոմիտեն կոչ է արել հայ համայնքի անդամներին ապրիլի 24-ը դարձնել ոչ աշխատանքային օր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, իր տարածած հայտարարության մեջ ՀՅԴ-նհորդորել է ամերիկահայությանը այդ օրըազատ օր վերցնել աշխատանքի վայրից:
«Մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցը, և յուրաքանչյուր հայ կրկին պատրաստվում է հարգանքի տուրք մատուցելայս ահավոր ոճիրի զոհերի հիշատակին, իր հանձնառությունն արտահայտելազգային-պահանջատիրական պայքարին`մասնակցելով ոգեկոչման կամ ցուցադրական արարողություններին:Մեր պահանջատիրական պայքարը ամենօրյա խնդիր է. ապրիլ 24-ը բոլորիս համար շարունակում է մնալ նահատակների սուրբ հիշատակը հարգելու նվիրական օր»,- նշվում է հայտարարությունում:
Արդեն ձևավորված ավանդույթ է` ամեն տարի ապրիլ 24-ին բազմաթիվ հայրենակիցներ տարերայնորեն արձակուրդ են վերցրել իրենց աշխատանքի վայրից կամ փակել ենիրենց սեփական ձեռնարկությունները`հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դաշնակցությունը նշում է, որ ոմանք մոռացել են այդ ավանդույթը և սովորականի նման այդ օրը աշխատանքի են գնում` այնինչ «ապրիլ 24-ը չի կարող սովորական օր լինել որևէ հայի համար»:
1915-1923 թվականների ընթացքում Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է` ականատեսների վկայություններ, օրեքներ, բանաձևեր և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներ:Ապրիլի 24-ը, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, նշվում է 1920-ական թվականներից: