Լոնդոնում բացված Գրքի համաշխարհային տոնավաճառին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակիչներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում բացվել է Գրքի համաշխարհային տոնավաճառը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք հրատարակիչներ։ Հայկական ներկայությունը հնարավոր էր դարձել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության ու Լոնդոնում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը` ապրիլի 15-ին, տեղի է ունեցել հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր նախագահ Վիգեն Հալաջյանը, ինչպես նաեւ հրատարակիչներ ու համայնքային այլ գործիչներ։
Գրքի համաշխարհային տոնավաճառը իր աշխատանքները կշարունակի մինչեւ ապրիլի 17-ը: