Երեւանը շուտով կզարդարի քանդակագործ Նուռի հեղինակած Ընթերցողի արձանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի շրջանակներում ապրիլի 20-ին Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանի բակում կբացվի Ընթերցողի արձանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 15-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Ընթերցողի արձանի բացումը ապրիլի 15-21-ը Երեւանում անցկացվող փառատոնի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է:«Ասում են` իրական կյանքում պակասում են ընթերցողները, գոնե թող արձանի տեսքով լինի»,- կես կատակ-կես լուրջ նշեց Անանյանը: Նրա խոսքով` փառատոնին մասնակից հայ եւ արտասահմանցի գրողներին հագեցած եւ հետաքրքրական ծրագիր է սպասվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նկարիչ, քանդակագործ եւ դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նշեց, որ առաջին անգամ է հեղինակում նման մեծ աշխատանք:«Նախկինում նման մեծ աշխատանք չեմ իրականացրել, սակայն հուսով եմ, որ այս մեկը վերջինը չի լինի»,- ասաց Նուռը: Նա նշեց, որ ընթերցողի հանրահայտ արձաններ կան տարբեր երկրներում, սակայն հայկական տարբերակում դիզայներական լուծումը այլ կերպ է իրականացել:

Մոտ 2,5 մետր բարձրությամբ բրոնզե արձանը կազմված է լինելու գրքերից եւ լուսամփոփից, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով հնարավորություն կունենա ցանկության դեպքում ազատ նստելու քանդակի վրա եւ ընթերցանությամբ զբաղվելու:«Հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է նստել արձանի վրա` դառնալով ընթերցող, սակայն արձանի իմաստը ոչ թե զուտ նկարվելու մեջ է, այլ իր շուրջը ընթերցանության հրավիրելու»,- պատմեց քանդակագործը:Արձանի տեխնիկական յուրահատկություններից մեկն այն է, որ մարդիկ կունենան հնարավորություն օգտվելու Wi-Fi-ից, որը տանում է դեպի միայն մեկ` գրադարանի կայք:

Հայաստանի գրողների միությունը ապրիլի 15-21-ը Երեւանում անցկացնում է Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը`«Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին «Կասկադ» համալիրում:Փառատոնին մասնակցելու է շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ` 50 մասնակից Հայաստանից եւ Արցախից, 50-ը` արտերկրից:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները