Աժ-ում կայացել են բանակ–հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանն ուղղված խորհրդարանական լսումներ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազամակերպվել են «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում. ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները» թեմաներով խորհրդարանական լսումներ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստին հրավիրված են եղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, ԱԺ մի շարք պատգամավորներ, զինվորականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանեԺնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայորՀայկ Քոթանջյանը:
Առաջին նիստը եզրափակվել է հարց ու պատասխանով, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին:
Քննարկման երկրորդ մասը նվիրված էր բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակականխորհրիդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը,ԵՊՀկիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանըև ԶՈՒԺՎ ասոցացված ավագ գիտաշխատող Վալերի Ռատչևը: