Հայաստանի սոցռեալիզմի ճարտարապետության որոշ նմուշներ կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեների նախագահների մակարդակով միջազգային հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Վարշավայում: Հանդիպման ընթացքում կքննարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում որպես անդրսահմանային ժառանգության օրինակ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների սոցռեալիզմի ճարտարապետության ժառանգության սերիական գրանցման հարցը: Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանը, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Լատվիան, Ուկրաինան:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, նախաձեռնությունը պատկանում է ԻԿՕՄՕՍ-ի «20-րդ դարի ժառանգություն» միջազգային գիտական կոմիտեին: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր երկիր կներկայացնի իր` գրանցման համար առաջարկվող օրինակները: Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Հայաստանը կներկայացնի 4 առաջարկ` 1968 թվականին բացված «Մայր Հայաստան» հուշահամալիրը (պատվանդանն առավել վաղ է դրված եղել` 1952 թ.), 1956 թվականին կառուցված «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանը, 1968 թվականի «Սարդարապատ» հուշահամալիրը եւ 1930-62 թթ-ին կառուցված «Սեւան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրը, որը բաղկացած է 6 ՀԷԿ-երից: Վերջինս թեեւ արդյունաբերական ժառանգության օրինակ է, բայց ճշտորեն բնութագրում է սոցռեալիզմի սկզբունքները:

Դրանից հետո, գրանցման գործընթացի համաձայն, նախատեսվում է ամբողջական փաթեթի ստեղծում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անկախ փորձաքննություն` ի դեմս միջազգային ԻԿՕՄՕՍ-ի փորձագետների, որոնք Հայաստան կայցելեն եւ տեղում կծանոթանան առաջարկված հուշարձանների պահպանության եւ կառավարման իրավիճակին, ինչպես նաեւ կգնահատեն չափորոշիչների համապատասխանությունը: Գագիկ Գյուրջյանը նաեւ հավելեց, որ սոցռեալիզմի ճարտարապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում կարող է գրանցվել 2-րդ եւ 4-րդ չափորոշիչներով` որպես մարդկային պատմության տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ճարտարապետության եւ շինարարական արվեստի օրինակներ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան