Վլադիմիրում ավտովթարի հետևանքով զոհված 5 հայերի դիերը Հայաստան կտեղափոխվեն ապրիլի 12-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված հինգ հայերի դիերն ապրիլի 12-ի առավոտյան Մոսկվայից կտեղափոխվեն Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Վլադիմիրի մարզի ներքին գործերի նախարարության բաժանմունքի ներկայացուցիչ Աննա Բասովան:

«Այսօր երեկոյան պետք է բոլորի դիերը հանձնվեն, քանի որ վաղն առավոտյան ինքնաթիռի թռիչքն է: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ապրիլի 8-ի լույս ապրիլի 9-ի գիշերը M-7 «Վոլգա» ֆեդերալ ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրում բախվել էին «Միցուբիշի» ավտոմեքենան, մարդատար գազելը եւ «Վոլվո» բեռնատարը: Բախումից մեքենաները բռնկվել են:

Ավտոպատահարից փրկվել է «Գազել»-ի վարորդը, ով Հայաստանի քաղաքացի է: Նա ներկայում շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես նշել են Իվանովո շրջանի հայկական համայնքի ներկայացուցիչները` ավտովթարից փրկվածը բրիգադիրն է, որն աշխատողների հետ ուղևորվում էր Իվանովո` շինարարություն իրականացնելու:

Պատահարի հետևանքով զոհվել են նաև ավտոբուսի վարորդը եւ հինգ ուղեւորներ, ինչպես նաեւ «Միցուբիշի»-ի վարորդն ու ուղեւորը, նրանց բոլորի անձերը պարզվում են:

«Գազել»-ի վարորդը Մոսկվայի օդանավակայանում դիմավորել Էր իր ընկերներին եւ նրանց տանում Էր Իվանովո: Ոստիկանությունը պարզել է ութ զոհերից 7-ի ինքնությունը, որոնց թվում են հինգ շինարարներ Հայաստանից: Զոհերի մարմինները լրջորեն այրվել են:

Հայերեն English Русский