Իրանի ԱԳՆ-ն հերքում է իրանական մամուլի` Սիրիայի մասին ՀՀ նախագահին վերագրվող հայտարարությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է իրանական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, թեԻրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել է`«արտաքին միջամտությունը Սիրիայի գործերին հանգեցրել է բռնությունների եւ սպանությունների»:Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը` Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ նախագահի և Իրանի ԱԳ նախարարիհանդիպման մեկնաբանությունը համարել է սխալմունք ու լրագրողի անփութության արդյունք:
Ապրիլի 9-ին իրանական Press TV հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, իբրաշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ«արտաքին միջամտությունը Սիրիայի գործերին հանգեցրել է շարունակական բռնությունների եւ սպանությունների, սրել իրավիճակը արաբական այդ երկրում»: Պաշտոնական հաղորդագրությունները, սակայն, վկայում են, որհանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և հաղորդագրություններում որևէ անդրադարձ չի կատարվել Սիրիայի խնդրին: Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.«Իրանի արտգործնախարարն ընդգծել է Թեհրանի եւ Երեւանի բարեկամական կապերը և հավելել, որ մեր փոխգործակցությունըխթանելու նպատակովանհրաժեշտ է հետագայում ևս օգտագործել առկա հնարավորությունները: ՀՀ նախագահն իր հերթին նշել է հայ-իրանական հարաբերությունների հատուկ բնույթը` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը երկու երկների միջև ավելի կամրապնդվի թե տնտեսական, թե առեւտրային եւ թե մշակութային ոլորտներում:
Սալեհին, ով Հայաստանում էր ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով, Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձը վերընտրվելու կապակցությամբ»: