Տնտեսություն

Դեսպան Անրի Ռենոն ուրախ է Հայաստանի շուկա «Կարֆուր»-ի մուտքի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Դեսպան Անրի Ռենոն ուրախ է Հայաստանի շուկա «Կարֆուր»-ի մուտքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ուրախ է, որ հայաստանյան շուկայում ներկայացված կլինի նաեւ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց դեսպանը, «Կարֆուր»-ը այժմ զբաղվում է հայաստանյան շուկայի հետազոտությամբ: «Ուրախ ենք, որ ցանցը գալիս է Հայաստան: Արդեն բանակցություններ են ընթացել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ, եւ կա դրական վերաբերմունք»,-ասաց նա:

Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու ուղղությամբ արդեն մշակվել է «ճանապարհային քարտեզ»: Նախատեսվում է, որ «Կարֆուր»-ի մուտքը տեղի կունենա այս տարվա ընթացքում: ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Կարֆուր»-ի ներկայացուցիչներին և հայտնել իր աջակցությունը: «Ֆրանսիական այս սուպերմարկետների ցանցն անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա, ինչի արդյունքում մեր ապրանք արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործել նաև միջազգային մեծ շուկա: Դա կնպաստի նաև մրցակցության ամրապնդմանը, մենաշնորհների թուլացմանը և տնտեսության ազատականացմանը»,- ասել էր Արթուր Բաղդասարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում