Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին շատ բան է անում Հայաստանի եւ այս երկրում շախմատի զարգացման համար. ՖԻԴԵ-ի նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին շատ բան է անում Հայաստանի եւ Հայաստանում շախմատի զարգացման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
«Շախմատի զարգացման հարցում Սերժ Սարգսյանը առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ ՖԻԴԵ-ում: Նա մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել Հայաստանում շախմատի զարգացման, հատկապես այս առումով ապագա սերունդների համար»,- ասաց նա:
Նրա խոսքով` երկու ամիս առաջ երբ նախագահական խորհրդի նիստ էին գումարել, արձանագրել են այն մեծ բարեփոխումները, որոնք իրականացվել են երկրում Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Կիրսան Իլյումժինովը ապրիլի 9-ին մասնակցեցԿարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: