Պատմության հանդեպ պատասխանատվությունը ստիպեց գրել 1915-ի մասին. The Armenian Weekly -ն `«Մորս ձայնը» վեպի մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: TheArmenian Weeklyանգլալեզու շաբաթաթերթը հարցազրույց է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» վեպի հեղինակՔեյ Մուրադյանի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսի համայնքային քոլեջների պատվավոր պրոֆեսոր, դոկտորՔեյ Մուրադյանի «Մորս ձայնը» վեպը պատմում է հեղինակի մոր` Ֆլորա Մանուշյանի կենսագրությունը և աղջնակ ժամանակցեղասպանությունից մազապուրծ լինելու մասին:
Վեպի գաղափարը ծագել է տասնամյակ առաջ, երբ հեղինակի մայրը հիվանդացել է, ինչն էլ ստիպել է Մուրադյանին գրել իր մոր անցած պատմությունը: «Հաճախ ես ինձ հետախույզ էի զգում, երբ կտոր առ կտոր հավաքում էի փաստերը` ամբողջական պատկերը ստանալու համար: Մորս պատմության ուսումնասիրությունն ու շարադրումը իմ առջև նոր հայտնագործությունների և գիտելիքների հնարավորություններ բացեցին, որոնք հարստացրին իմ աշխարհընկալումը», - պատմել է գրողը TheArmenian Weekly-ին տված հարցազրույցում:
Բոլոր կերպարները, որ վեպում խոսում են հեղինակի մոր անունից, հիմնված են իրական մարդկանց պատմությունների վրա:
«Գրական շրջանակներում կան մարդիկ, որոնք ասում են` «եթե ուզում ես փաստեր իմանալ, թերթեր պետք է կարդաս, սակայն եթե ուզում ես իրականությունն իմանալ, պետք է վեպ կարդաս: Այս խոսքերը մեխվել էին իմ ուղեղում: Խորը պատասխանատվություն զգալով պատմության հանդեպ` որոշեցի գրել մորս պատմությունը` որպես 1915 թվականի իրականությունը ներկայացնող վեպ», - ասել է նա:
Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյում` «Նուռ» կինոփառատոնի շրջանակներում, և արժացել է «Պատվավոր հիշատակում» մրցանակին` լավագույն վավերագրական ֆիլմի համար:Այն հետագայում ցուցադրվել է Արփա կինոփառատոնի ժամանակ`Լոս Անջելեսում: