Տարածաշրջանային

Ադրբեջանցի նախարարների շրջանում մեծ թվով համասեռամոլներ կան. Ջալալօղլու

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի նախարարների շրջանում մեծ թվով համասեռամոլներ կան. Ջալալօղլու

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն ադրբեջանական ինտերնետային kanal13 հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այդ երկրում սեռական փոքրամասնությունների խնդիրների մասին եւ սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ Ադրբեջանի նախարարների եւ այլ բարձրաստիճան չինովնիկների մեջ բավական մեծ թվով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

Ջալալօղլուի խոսքով` Ադրբեջանում յուրաքանչյուր չորս չափահասներից մեկը համասեռամոլ է: «Ադրբեջանում թե տղամարդկանց, թե կանանց պոռնկության գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական գործոնն է: Պոռնկությանը հեշտությամբ տրվում է կարիքավոր թե տղամարդը, թե կինը: Սա սոցիալական գործոն է, որին մարդը տրվում է փող աշխատելու համար: Ադրբեջանում առկա են բոլոր տեսակի փոքրամասնություններ՝ էթնիկ, քաղաքական, դեմոկրատական, սոցիալական, սեռական եւ այլն: Ակախացումից հետո Ադրբեջան շատ արտասահմանցիներ են եկել, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Բացի դրանից, Ադրբեջանի պես տնտեսապես թերզարգացած երկրներում, որտեղ մարդիկ աղքատ են, արտասահմանցիները հեշտությամբ են իրենց շրջանակներում ներառում կարիքավոր երիտասարդներին: Մեզ մոտ խոսում են, թե արտասահմանում համասեռամոլներ կան իշխանության վերնախավում: Դրանք բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, անգամ նախարար են: Իսկ ինչ է, մեզ մոտ չկա՞ն: Ադրբեջանի նախարարների մեջ էլ համասեռամոլներ կան: Պարզապես այնտեղ նրանք դա չեն թաքցնում, իսկ մեզ մոտ թաքցվում է: Մեր հասարակությունն այնքան հետամնաց է, որ մարդն ինչքան էլ ականավոր լինի, եթե նրա մեջ իրեն դուր չեկող բան են գտնում, սկսում են փնովել, դրա համար էլ մեզ մոտ մարդիկ թաքցնում են իրենց սեռական ինքնությունը: Դե եթե մենք ուղղություն ենք վերցրել դեպի Եվրոպա, եւ ընդունում ենք նրանց քաղաքական, սոցիալական չափանիշները, ուրեմն պետք է ընդունենք նաեւ նրանց բարոյական նորմերը: Քանի դեռ մեզ մոտ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական բնագավառների միջեւ անհավասարակշռություն կա, սեռական փոքրամասնությունների իրավունքները կոտնահարվեն, դա կախված է նաեւ կոռուպցիայի մակարդակից, որքան շատ է կոռուպցիան, այնքան նրանց իրավունքները պաշտպանված չեն լինի: Հնարավոր չէ մի հասարակագ, որտեղ նշված չորս գործոնները կարգավորված են, կոռոպցիան բացակայի, իսկ սեռական փոքրամասնության իրավունքները պաշտպանված չեն, դա հնարավոր չէ: Ադրբեջանում բոլոր այդ հարաբերությունների համակարգը թերի է: Թերի է եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ սոցիալական, եւ իրավական համակարգը, այդ պատճառով էլ ազատությունների նկատմամբ վերաբերմունքը եւս թերի է», - ասել է Ջալալօղլուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում