Թուրքիայի նախագահն ամոթալի է համարել Հայոց ցեղասպանության մասին գիրք գրած Հասան Ջեմալին աշխատանքից հեռացնելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալին թուրքական Miliet թերթից հեռացնելն ամոթալի է համարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը, այս մասին Գյուլը լրագրողներին ասել է Լատվիա եւ Լիտվա կատարած պաշտոնական այցին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում: «Ես միշտ հավանության եմ արժանացրել եւ բարձր եմ գնահատել նման թեմաների շուրջ ազատորեն իրենց կարծիքն արտահայտող գրողներին: Անկեղծ ասած` Հասան Ջեմալի դեմ իրագործվածը մեծ ամոթ էր: Անկախ նրանից, համաձայն ենք նրա արտահայտած մտքերին, թե ոչ, նա իր բոլոր գրվածքները գրում է անկեղծորեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ թուրքական «Թարաֆ» թերթը գրել էր, որ այն բանից հետո, երբ Ջեմալի` «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը բեսթսելլեր էր դարձել Թուրքիայում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթաքույց զգուշացրել էր Miliet-ի սեփականատիրոջը, որն էլ թերթի գլխավոր խմբագրից պահանջել էր աշխատանքից ազատել Հասան Ջեմալին: Լրագրողին ուղարկել էին կարճատեւ արձակուրդի, իսկ հետո հրաժարվել տպագրել նրա հոդվածները:

Անցյալ դարասկզբին «Երիտասարդ թուրքեր» կուսակցության հիմնադիր Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը 2008 թ-ին այցելել է Երեւան` Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Հասան Ջեմալը Թուրքիայում աղմուկ հանած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին:

Հայերեն English

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը