Հալեպում զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր. մի քանի հայեր են վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մի քանի օրերին Հալեպում բուռն բախումներ են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջեւ, եւ դրանք մոտեցել են հայկական թաղամասերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բախումներն ընթանում էին մասնավորապես Շայխ Մախսուդ թաղամասում, որը բավական մոտ է հայկական թաղամասերին: Այն հիմնականում քրդերով է բնակեցված, այնտեղ նաեւ քիչ թվով հայեր կան: Տեղի հայերը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել են այլ շրջաններ: Հալեպահայ շտապօգնության մարմինը փորձում է հնարավորինս հոգ տանել նրանց մասին:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր, մի քանի ռումբեր են պայթել հայկական թաղամասերում: Պայթյունների հետեւանքով մի քանի հայեր են վիրավորվել: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Վտանգ կա, որ հայկական թաղամասերը կարող են բախումային շրջանների վերածվել:

«Ապրիլի 1-ին, երբ մարդիկ սովորաբար մեռելոցին գերեզմանատուն են գնում, այս տարի դա տեղի չունեցավ, քանի որ շրջանը թեժ բախումային շրջան էր համարվում, նրանք միայն մասնակցեցին եկեղեցական արարողությանը»,- նշեց մամուլի քարտուղարը:

Բացի դրանից, Հալեպն արդեն 4-5 օր է հոսանքազրկված է, որոշ թաղամասերում աղբահանության խնդիրներ կան: Մարդիկ փորձում են իրենց միջոցներով աղբը հավաքել, որպեսզի հիվանդությունների պատճառ չդառնա:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը մոտ է հինգ տասնյակին: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան