Հաշմանդամների իրավունքների պաշտպանության նոր օրինագծով կլուծվեն կրթության եւ աշխատանքի հարցերը. Արտեմ Ասատրյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի սոցիալական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս օրենքի ընդունմամբ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան նոր մոտեցումներ որդեգրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու ուղղությամբ:

«Արդեն քսան տարի է` Հայաստանում գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը: Այս նոր նախագիծը փոփոխությունների սկիզբն է ազդարարելու: Մեզ համար կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելը, քանի որ նրանք մեզանից մեկն են և պետք է ունենան բոլոր այն իրավունքները, ինչպես և բոլորը»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծով ոլորտում առաջարկվում է անցում կատարել նոր մոդելի: «Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար կլուծվեն նաև նրանց կրթական հարցերը, իսկ դրանից բարձր տարիք ունեցողների համար պետք է լուծվի աշխատունակության և նրանց զբաղվածության ապահովման հարցը»,- շեշտեց նախարարը:

ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկությանհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ առողջապահության տեսանկյունից հիմնական նպատակը պետք է լինի հաշմանդամության կանխարգելումը և ինտեգրումը վերականգնողական բոլոր միջոցառումների միջոցով:

«Մենք միայն օրեսնդրական դաշտի վրա չենք աշխատում, այլև փորձում ենք գործնական մասնակցություն ունենալ նմանատիպ հարցերում: Եթե ժամանակին ունեինք երիկամային անբավարություն ունեցող անձանց խնդիր, որոնք հասնում էին առաջին աստիճանի հաշմանդամության, ապա այսօր կարողանում ենք կատարել օրգանի պատվաստում, ինչը հնարավորություն է տալիս այդ մարդուն հնարավորինս առողջ ճանաչել»,- ասաց Բաբլոյանը:

Ներկայում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է շուրջ 185 հազարի: Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող սոցիալական քաղաքականությունը նպատակաուղղված է հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը բոլոր բնագավառներում (իրավական, տնտեսական, շրջապատող միջավայր և այլն), հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA