Արամայիս Սահակյանի մահից հետո «Ոզնի» երգիծաթերթը գործունեությունը չի դադարեցնի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգիծանքի եւ հումորի օրվան` ապրիլի 1-ին, ընդառաջ «Ես քո զավակն եմ, Հայաստան» խորագրով լույս է տեսել «Ոզնի» երգիծաթերթի հատուկ համարը` նվիրված հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանի հիշատակին: Չնայած երգիծաբանն օրեր առաջ հեռացել է կյանքից` ապրիլի 1-ըշատերը չեն կարող պատկերացնելառանց նրա վաղուց թեւավոր խոսք դարձած հումորային արտահայտությունների: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահակյանի այրին` Աստղիկ Սահակյանը, պատմեց, որ երգիծաթերթի հատուկ համարի խորագիրը ընտրվել է իր ամուսնու 1986 թվականին գրված «Ես քո զավակն եմ, Հայաստան» գրքին համահունչ:«Համարն իսկապես շատ լավ է ստացվել` լի նրա հասցեին ուղղված ջերմ խոսքերով»,- ասաց տիկին Աստղիկը:

Գլխավոր ոզնուն նվիրված համարում տեղ են գտել երգիծաբանի` ընկերների հետ արված տարբեր տարիների լուսանկարները, ինչպես նաեւ մահվան կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարության, գրական ոլորտի անվանի ներկայացուցիչների ցավակցական խոսքերը:«Համարում ներկայացված են նաեւ Արամայիսի վերջին հարցազրույցները, ծաղրանկարներ»,- նշեց Սահակյանի կինը` ավելացնելով, որ երգիծաթերթի հատուկ համարը կազմելիս ինքը չի ցանկացել, որ Սահակյանի անուն-ազգանունն ընդծգվի սեւ գույնով, ինչպես ընդունված է անել նման դեպքում:«Ես չցանկացա, որ համարը սգո երանգի մեջ ստացվի, միեւնույնն է` հասկացողը կհասկանա ամեն ինչ»,-ասաց տիկին Աստղիկը` ընդգծելով, որ խմբագրակազմի եւ իր ցանկությունն է, որ «Ոզին»-ն պահպանի իր մակարդակը` այն ուրույն նուրբ քննադատական ոճը, որը բնորոշ էր իր հիմնադրի ձեռագրին:

Անդրադառնալով այն հարցին, թե կշարունակի՞ իր գործունեությունը «Ոզնի» երգիծաթերթը` Սահակյանի այրին նշեց, որ առայժմ երգիծաթերթը պատրաստվում է հրատարակել եւս մեկ հատուկ համար, որը նույնպես կնվիրվի Սահակյանի հիշատակին եւ որտեղ կամփոփվեն ավելի մեծ թվով լուսանկարներ:«Իհարկե կան որոշակի ֆինանսական դժվարություններ, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի երգիծաթերթը լույս տեսնի գոնե երկու ամիսը մեկ անգամ»,- ավելացրեց տիկին Աստղիկը, ով, չնայած օրեր առաջ սիրելի ամուսնուն կորցնելու փաստին, մեծ ջերմությամբ եւ անմիջականությամբ հայտնեց պատրաստակամություն պատմելու երգիծաթերթի հատուկ համարի լույս ընծայման մասին:Նա նշեց նաեւ, որ երգիծաբան Սամվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ` ապրիլի 1-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում տեղի կունենա Արամայիս Սահակյանին նվիրված երեկո:

Գրող, բանաստեղծ, հրապարակախոս Սահակյանը երկարատեւ հիվանդությունից հետո` 77 տարեկանում հեռացավ կյանքից 2013 թվականի մարտի 14-ին:1982 թվականից նա եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, աշխատել է նաեւ Հայաստանի Հանրապետությանհանրային հեռուստաընկերությունում, որտեղ շուրջ 10 տարի ղեկավարել է «Ծիծաղի տուն» սիրված հաղորդաշարը, Հայաստանի գրողների միության անդամ է (1958 թ-ից), ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարմանպատգամավոր:

Հայերեն English

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում