Սպորտ

Լեւոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈԻՄ

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈԻՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է: Հայազգի շախմատիստը խաղում է սպիտակներով:

Մյուս գույգերն են Մագնուս Կարլսեն-Վասիլի Իվանչուկ, Բորիս Գելֆանդ-Պետեր Սվիդլեր եւ Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ:11-րդ տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 6,5 միավոր եւ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատարն ունի 7,5 միավոր: Երկրորդ տեղ է բարձրացել Վլադիմիր Կրամնիկը, նա ունի 7 միավոր:

Չորրորդ տեղում Պետեր Սվիդլերն է. նա իր ակտիվում ունի 5,5 միավոր: 5-րդ եւ 6-րդ տեղերը 5 միավորով զբաղեցնում են Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկիաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն ունի 4 միավոր, իսկ հետնապահը շարունակում է մնալ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը. նա ունի 3,5 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում