1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Արոնյանը Կրամնիկի դեմ կխաղա սպիտակ խաղաքարերով: 11-րդ տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 6,5 միավոր եւ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարն ունի 7,5 միավոր: Երկրորդ տեղ է բարձրացել Վլադիմիր Կրամնիկը, նա ունի 7 միավոր:
Չորրորդ տեղում Պետեր Սվիդլերը է. նա իր ակտիվում ունի 5,5 միավոր: 5-րդ եւ 6-րդ տեղերը 5 միավորով զբաղեցնում են Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկիաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն ունի 4 միավոր, իսկ հետնապահը շարունակում է մնալ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը. նա ունի 3,5 միավոր:
Մարտի 29-ի տուրում միմյանց հետ կմրցեն Մագնուս Կարլսեն-Վասիլի Իվանչուկ, Բորիս Գելֆանդ-Պետեր Սվիդլեր, Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ եւ Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:
Հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 15-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: