Պետեր Սվիդլեր-Լեւոն Արոնյան ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը ուժերը չափում է Պետեր Սվիդլերի հետ: Արոնյանը խաղում է սեւերով: Մյուս զույգերն են Ալեքսանդր Գրիշչուկ-Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով եւ Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ:
10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը: Նորվեգացին իր ակտիվում ունի 7 միավոր: Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է եւ ունի 6,5 միավոր: Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը 6 միավորով 3-րդ տեղում է: 4,5-ական միավորներ ունեն Պետեր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Բորիս Գելֆանդը: Մրցաշարային աղյուսակի հետնապահներն են Վասիլի Իվանչուկն եւ Թեյմուր Ռաջաբովը, նրանք ունեն ընդամենը 3,5 միավոր: