Սպորտ

Լեւոն Արոնյան- Վասիլի Իվանչուկ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյան- Վասիլի Իվանչուկ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը:

«Արմենպրես»- փոխանցմամբ` Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժերն է չափում Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի հետ: Մյուս զույգերն են Մագնուս Կարլսեն-Բորիս Գելֆանդ, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր եւ Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջինս իր ակտիվում ունի 6 միավոր: Երկրորդ տեղում 5,5 միավորով Լեւոն Արոնյանն է: Եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով ունի միայն 5 միավոր:

4,5-ական միավորներ ունեն Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Պետեր Սվիդլերը 4 միավորով 6-րդ տեղում է: Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 3,5 միավորով նախավերջինն է, իսկ ամենավերջին տեղում, ընդամենը 3 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում