Սպորտ

Լեւոն Արոնյանի այսօրվա մրցակիցը Վասիլի Իվանչուկն է

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանի այսօրվա մրցակիցը Վասիլի Իվանչուկն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Վասիլի Իվանչուկի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջինս իր ակտիվում ունի 6 միավոր: Երկրորդ տեղում 5,5 միավորով Լեւոն Արոնյանն է: Եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով ունի միայն 5 միավոր: 4,5-ական միավորներ ունեն Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Պետեր Սվիդլերը 4 միավորով 6-րդ տեղում է: Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 3,5 միավորով նախավերջինն է, իսկ ամենավերջին տեղում, ընդամենը 3 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:

Մարտի 27-ին միմյանց հետ կմրցեն հետեւյալ զույգերը. Մագնուս Կարլսեն-Բորիս Գելֆանդ, Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր, Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում