Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց 0-3 հաշվով. Ինֆոգրաֆիկ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով` հօգուտ չեխերի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղը մեկնարկեց երկուստեք գրոհներով:Ազգային հավաքականի տղաները ամեն կերպ փորձում էին գտնել դեպի Չեխիայի դարպասը տանող ամենախոցելի անկյունը: Չեխերն էլ իրենց հերթին ամեն ինչ անում էին` խոչընդոտելու գրոհները եւ սեփական գրոհ նախաձեռնելու համար: Սակայն իր բարձրունքում միշտ կանգնած էր Ռոման Բերեզովսկին: Մեր հավաքականի կազմում շարունակ աչքի էին ընկնում Յուրա Մովսիսյանն եւ Մարկոս Պիզզելին: Թեպետ հանդիպումը շատ տեմպային եւ գրոհներով լեցուն էր, սակայն այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ խաղակեսն անսպասելի մեկնարկ ունեցավ ազգային ընտրանու համար: Օգտվելով կիսապաշտպանության սխալ փոխանցումից` չեխերը նետվեցին առաջ: Գրոհը եզրափակվեց դարպասի գրավմամբ. գոլի հեղինակ դարձավ Մատեյ Վիդրան:
Հավաքականի ֆուտբոլիստները նետվեցին հետ բերելու կորցրածը: Վարդան Մինասյանն ակտիվացրեց հարձակման գիծը` Գեւորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտցնելով Արթուր Սարկիսովին:
Երկրորդ խաղակեսի 36-րդ րոպեին չեխերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մատեյ Վիդրան: Հաջորդ իսկ հակագրոհի ժամանակ ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն Մովսիսյանը խաղից դուրս էր: Խաղակեսին չեխերը խփեցին նաեւ 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Դանիել Կոլարոն:Ի վերջո հանդիպումն ավարտվեց 0-3` հօգուտ չեխերի:
Այս հանդիպումից հետո ազգային հավաքականըմնաց նույն 3 միավորով:
Ֆուտոբլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիս ամսին: Մեր ընտրանին Երեւանում կհյուրընկալի Մալթայի հավաքականին:
http://s001.radikal.ru/i195/1303/12/a181e1ccc241.jpg