Արշակ Սադոյանն ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կանդրադառնան իր առաջարկներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում ֆինանսական միջոցների սղության պատճառով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այսմասին ասաց«Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը` միաժամանակհամոզմունք հայտնելով, որավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ չեն լինի:
Սադոյանի խոսքով`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննիրենց նամակագրության մեջ ոչ մի կերպ չեն անդրադարձել կողմից ներկայացված առաջարկություններին: Ուստի ինքը պատրաստվում է իր առաջարկներով կրկին դիմելթե Սերժ Սարգսյանին եւ թե Րաֆֆի Հովհաննիսյանին:
Առաջարկներից մեկի համաձայն`անհրաժեշտ է սենատ ձեւավորել, որի անդամ կդառնանՀայաստանի 25 շրջաններից եւ Սփյուռքի գաղթօջախներից ընտրված ներկայացուցիչներ: «Դա կլինի իսկապես լուրջ համակարգային փոփոխություն»,-կարծիք հայտնեց Սադոյանը: