Լեւոն Արոնյան-Բորիս Գելֆանդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ուժերն է չափում Բորիս Գելֆանդի հետ:
«Արմենպրես»-ի փոխացնմամբ, գրոսմայստերների առաջին հանդիպմումն ավարտվել է Արոնյանի հաղթանակով:
Մարտի 25-ին կայացող 9-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով խաղում է Մագնուս Կարլսենի հետ. գրոսմայստերների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի:Ալեքսանդր Գրիշչուկը սեւ խաղաքարերով ուժերն է չափում Պետեր Սվիդլերի հետ, այս շախմատիստների առաջին պարտիան խաղաղ ելք էր ունեցել:
Վասիլի Իվանչուկը մրցում է Թեյմուր Ռաջաբովի հետ: Ադրբեջանցին առաջին խաղում հաղթել էր Իվանչուկին: