The Economist-ը բացահայտում է Ադրբեջանի և ԵԽ-ի միջեւ կոռուպցիայի վրա հիմնված հարաբերությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:The Economist պարբերականը վելուծական հոդված է հրապարակել` բացահայտելով ադրբեջանական դիվանագիտության առանձնահատկություններն արտաքին քաղաքականությունում և մասնավորապես` Եվրախորհրդի հետ հարաբերություններում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրապարակամ մեջ նշվում է, որ Ադրբեջանըպատրաստվում է 2014 թ. մայիսինստանձնել Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կոմիտեի նախագահությունը: «Սակայն արդյոք այդ երկրում գործող համակարգը համապատասխանում է իր հավակնություններին արտաքին քաղաքականությում:2001 թվականից սկսած Ադրբեջանը ԵԽ անդամ է: Տեսականորեն միայն ժողովրդավարական երկրները կարող են անդամակցել Եվրոպական խորհրդին (ԵԽ), որի առաքելությունը աջակցելն է մարդու իրավունքների պահպանմանը: Սակայն Freedom House կազմակերպության համաձայն` Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չի կարող համարվել: 1990-ականներից ի վեր երկրում անցկացված ընտրությունները բնորոշվում են համատարած ընտրախախտումներով: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում:Նախկինում խորհրդի անդամները հույս ունեին, որ Ադրբեջանի անդամակցությունը կարագացնի երկրի ժողովրդավարացման գործընթացը, սակայն դա տեղի չունեցավ: Ավելին, ընտրախախտումները և քաղաքական մանիպուլացիաները աճել են վերջին տասնամյակում»,- նկատում էThe Economist-ը:

Նշվում է, որ ԵԽԽՎ-ի հետ հարաբերություններում Ադրբեջանը օգտագործում է «խայծի» դիվանագիտությունը` նվերների, անվճար ուղևորությունների և գումարների միջոցով ԵԽԽՎ -ին հետևողականորեն ուղղորդում է գործել իր շահերից, և այդ կերպ ջրի երես հանում վեհաժողովի անզորությունը:

Եվրոպական կայունության նախաձեռնության անցյալ տարվա զեկույցըԱդրբեջանի 2010 թ. խորհրդարանական ընտրությունները որակել է որպես թերի ընտրություն, որ երբևէ անց են կացվել ԵԽ անդամ երկրներում:

The Economist-ը նշում է նաև, որ դեռևս 2005-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԽ որոշ անդամներ պնդում էին, որ ԵԽԽՎ-ն պետք է զրկի ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից, ինչպես արվեց Ռուսաստանի պարագայում 2000 թ-ին: Փոխարենը անդամների մեծամասնությունը նախընտրեց սահմանափակվել խիստ քննադատությամբ: Ավելին, չնայած 2010-ի խորհրդարանական ընտրություններիհամատարած խախտումներին` ԵԽԽՎ դիտորդները ավելի լավատեսական գտնվեցին, քան Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները:

Ադրբեջանի վերաբերող ամնավիճահարույց խնդիրներից է քաղբանտարկյալների հարցը: 2009 թ-ի դեկտեմբերին ԵԽԽՎ-ն խնդրել էր Գերմանիայի անդամ Քրիստոֆ Շթրայզերին պաշտոնապես սահմանել քաղբանտարկյալների վիճակը Արդբեջանում: 2012 թ-ի հոկտեմբերինՇթրայզերի տվածսահմանումը ցույց տվեց, որ2001 թ-իցի վեր ոչինչ չի փոխվել այդ երկում: Սահմանումն արգելափակելու մտադրությամբ`միքանի պատվիրակներ հայտարարեցին, որ ԵԽԽՎ-ն լիազորություն չունի գնահատական տալու մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք վերահսկվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանով: Դրան հաջորդեց լոբբինգը Ադրբեջանի կողմից, որը պատվիրակներից մեկը բնութագրել է որպես «չտեսնված անամոթություն»: Ադրբեջան մուտքի վիզա ստանալուց երեք անգամ մերժվելով` պարոնՇթրայզերն, այնուամենայնիվ, վերահսկողության զեկույց ներկայացրեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ, որը ԵԽԽՎ-ում քննարկվեց հունվարի 23-ին: Կարծիքները տարամետ էին. որոշ պատվիրակներ Ադրբեջանի մերժումըՇթրայզերինանընդունելի էին համարում, մյուսները` պնդում էին, որ զեկույցն այնքան էլ արժանահավատ չէ: Մի քանի անդամներ ընդգծել են նաև` «բանտարկությունների կարուսելի» մասին մարդիկ ձերբակալվում են, ազատ արձակվում, կրկին ձերբակալվում և այսպես շարունակ: Անուհանդերձ, ԵԽԽՎ մերժեց պարոնՇթրայզերիզեկույցը:

Ըստ Amnesty International-ի` կառավարությունն արդեն հաշվեհարդար է տեսնում այլախոհների հետ` պատրաստվելով հոկտմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:Փետրվարին բանտարկվել էնախագահի հավանական թեկնածուԻլգար Մամեդովը` մեղադրվելով Իսմայիլիում անօրինական անկարգություններ և ցույցեր հրահրելու մեջ: Անցյալ շաբաթ ադրբեջանական իշխանություններըինը տարովբանտարկել են անկախ լրագրողի:

Հայերեն English Русский

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում