Սպորտ

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների` Լոնդոնում ընթացողմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 6-րդ տուրից հետո առաջին հորիզոնականը միմյանց հետ կիսում են Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը: Գրոսմայստերներն իրենց ակտիվում ունեն 4,5 միավոր: 3-ական միավոր ունեն Պետեր Սվիդլերը եւ Վլադիմիր Կրամնիկը: Թեյմուրը Ռաջաբովն ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 2,5, իսկ Վասիլի Իվանչուկն եւ Բորիս Գելֆանդը` 2 միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի թագի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաեւ Մագնուս Կարլսեն-Թեյմուր Ռաջաբով, Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ եւ Վասիլի Իվանչուկ-Պետեր Սվիդլեր զույգերը:

Հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 15-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում