Սպորտ

Յուրա Մովսիսյանը մեծ ակնկալիքներ ունի Չեխիայի ընտրանու հետ առաջիկա խաղից

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը մեծ ակնկալիքներ ունի Չեխիայի ընտրանու հետ առաջիկա խաղից

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստՅուրա Մովսիսյանը մեծ հույսեր ունի Չեխիայի դեմ արժանի հանդիպում անցկացնելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մովսիսյանը Գյումրիում ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Մեծ հույսերով ենք սպասում չեխերի հետ այդ խաղին: Տղաներից յուրաքանչյուրը պատրաստ է դրան: Բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հանդիպում է մեզ սպասվում»,- ասաց ֆուտբոլիստը:

Ազգային հավաքականի հարձակվողի խոսքով, ազգային թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղա իր լավագույն խաղը, եւ նշանակություն չունի, թե ում հետ է մրցում:«Եթե սկսենք ուշադրություն դարձնել նրանց ուժեղ կամ թույլ կողմերին, կմոռանանք մեր ուժերի մասին»,- ավելացրեց Մովսիսյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալի Չեխիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում