«Ապաստան» ծրագրին մասնակցել են 33 հայ, հույն եւ թուրք երիտասարդներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում «Ապաստան» երիտասարդական փոխանակման ծրագիր է անցկացվել:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի առաջադեմ երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի շրջանակներում Ծաղկաձորը Թուրքիայից, Հունաստանից և Հայաստանից հյուրընկալել է 33 երիտասարդների: Երիտասարդները շուրջ 7 օր ապրել են միասնական մեծ ընտանիքի նման` միաժամանակ մասնակցելով բազմաթիվ ինտերակտիվ սեմինարների, դասընթացների, խաղերի և մշակութային երեկոների:
Երիտասարդական փոխանակման ծրագրի հիմնական շեշտը դրված էր երեքերկրների երիտասարդների միջև միջմշակութային շփման հաստատման ևմշակութային փոխանակման վրա, ինչը հազվադեպ երևույթ է` հաշվի առնելով երեքերկրների պատմական անցյալն ու դարավոր անհամաձայնությունները: Ծրագիրը միաժամանակ նպատակ էր հետապնդում բարձրացնել հայ, թուրք և հույներիտասարդների մշակութային իրազեկվածության մակարդակը միմյանցմշակույթների մասին, ինչպես նաև կոտրել շփման բացակայության հետևանքովառաջացած կարծրատիպերն ու նախապաշարմունքները:
«Ապաստան» երիտասարդական փոխանակման ծրագիր անց է կացվել Եվրոպական Միության «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ: