Սպորտ

Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

1 րոպեի ընթերցում

 Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում մեկնարկել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի մրցախաղը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 6-րդ տուրից առաջ առաջատար հորիզոնականում են Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը: Գրոսմայստերներն իրենց ակտիվում ունեն 3,5 միավոր: Երրորդ տեղում Պետեր Սվիդլերն է, ով ունի 3 միավոր, իսկ 2,5-ական միավոր ունեն Թեյմուր Ռաջաբովը եւ Վլադիմիր Կրամնիկը:

Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը ուժերը չափում է Թեյմուր Ռաջաբովի հետ: Մյուս զույգերը կլինեն Պետեր Սվիդլեր-Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ-Բորիս Գելֆանդ:

Լոնդոնի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 15-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերներ:

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում