Սպորտ

Լեւոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում մեկնարկել է հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցախաղը Վլադիմիր Կրամնիկի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի չորրորդ տուրում ոչ-ոքի խաղալով Պետեր Սվիդլերի հետ, գրոսմայստերը, մասնավորապես, ասել է. «Տխուր չեմ, որ սպիտակներով ոչ-ոքի խաղացի Սվիդլերի հետ: Կարծում եմ, կարեւորն այս մրցաշարում չպարտվելն է»:

Արոնյանը չորրորդ տուրից հետո իր ակտիվում ունի 3 միավոր եւ կիսում է առաջին հորիզոնականը Մագնուս Կարլսենի հետ:

Արոնյանը մրցաշարի առաջին տուրում մրցում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենի հետ: Գրոսմայստերները կիսել էին միավորը: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել Բորիս Գելֆանդի, իսկ երրորդ տուրում` Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Չորրորդ տուրում միավորը կիսել է Պետեր Սվիդլերի հետ: Հաջորդ` 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

5-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաեւ Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կարլսեն, Պետեր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ, Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռաջաբով զույգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում