Քաղաքականություն

Ազգային ժողովն ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում հատուկ նիստ կգումարի

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում հատուկ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ կգումարի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին որոշումը, որը ներկայացրել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը` ի դեմ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քվեարկության դրվեց մարտի 20-ի նիստի ընթացքում: Պատգամավորները 66 կողմ, 6 դեմ եւ 25 ձեռնպահ ձայներով ընդունեցին որոշումը:

Ապրիլի 9-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: ՀՀ Սահմանադրության 54-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում