Տնտեսություն

ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի ծրագիրը և հանձնարարել է ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ այն ստորագրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, պայմանագիրը սահմանում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը:

Պայմանագրով նախատեսվում է ապրանքի տեղափոխումն առանց լիցենզիաների տրամադրման: Ինչպես նշվում է ՌԴ գործադիր մարմնի ընդունած որոշման մեջ, արտադրանքի գները կձևավորվեն մատակարարող-երկրի օրենսդրության համապատասխան:Պայմանագրով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորված կլինեն պաշտպանել միմյանց մտավոր սեփականության իրավունքները: Պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարի ժամկետով:

Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերը քննարկվել էին նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մարտի 12-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում