Յուրա Մովսիսյանն անհամբերությամբ սպասում է Հայաստան-Չեխիա խաղին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի համար հաճելի է կրկին Հայաստան վերադառնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Facebook-ի իր անձնական էջում գրել է Յուրա Մովսիսյանը: «Շատ հաճելի է կրկին Հայաստան վերադառնալ: Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան-Չեխիա խաղին»,-գրել է ֆուտբոլիստը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստա-Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խաղին մասնակցելու համար հայտավորել է 20 ֆուտբոլիստների, որոնք Ֆուտբոլի ակադեմիայում կնախապատրաստվեն առաջիկա խաղին:
Կարդացեք հոդվածը` English