Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի է խաղում Կարլսենի հետ. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ-ոքի է խաղում Կարլսենի հետ. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրշացարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեկնարկելով սպիտակ խաղաքարերով` մրցաշարում առաջին համարով հանդես եկող Արոնյանի եւ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենի պարտիան շատ երկար չտեւեց: Փոխանակվելով մի շարք խաղաքարերով` մրցաշարի հիմնական ֆավորիտները հանդիպման 31-րդ քայլում խաղաղ դաշինք կնքեցին:

Միաժամանակ ընթացիկ պարտիաները դեռեւս շարունակվում են:

Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Բորիս Գելֆանդը: Լավագույնի տիտղոսը կվիճակեն նաեւ Մագնուս Կարլսեն- Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ-Պետեր Սվիդլեր, Թեմուր Ռաջաբով-Վասիլի Իվանչուկ զույգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում