1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի համերկրային բյուջեի դեֆիցիտը փետրվարին կազմել Է 203,5 մլրդ դոլար, ինչը 28 մլրդ դոլարով կամ 12 տոկոսով ցածր Է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությանը:
Նրա վկայությամբ, ԱՄՆ-ի համերկրային կառավարության ծախսերն անցած ամսին հավասար են եղել 326 մլրդ դոլարի, եկամուտները՝ 123 միլիարդի: 2013 ֆինանսական տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում, որն սկսվել Է հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ-ի պետական գանձարանի դեֆիցիտի ընդհանուր ծավալը գրանցվել Է 494 մլրդ դոլարի նշագծին: Սա գրեթե 87 մլրդ դոլարով պակաս Է, քան նախորդ ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսման համաձայն, որն իր հաշվարկներում հենվում Է ընթացիկ ցուցանիշների վրա, այս ֆինանսական տարվա արդյունքներով դեֆիցիտը կարող Է կազմել 845 մլրդ դոլար: Այսպիսով՝ այն 2008 թվականից ի վեր առաջին անգամ 1 տրլն դոլարից պակաս կլինի: 2012 ֆինանսական տարում ԱՄՆ-ի համերկրային բյուջեի դեֆիցիտը հասել Է 1,1 տրլն դոլարի: