ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը միացել են ռեկորդային թվով ԱՄՆ կոնգրեսականներ
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-իՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը և այլոք պատվել են ԱՄՆԿոնգրեսումԱրցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ռեկորդային թվով ԱՄՆ կոնգրեսականներ են միացել ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի անդամներին և Հայ դատի Հանձնախմբին` միասին տոնելու Արցախի դեմոկրատական-ազատագրական շարժման 25-ամյակը:
ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի նորընտրիր համանախագահ Մայքլ Գրիմն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախությանն ուղղված միջազգային աջակցության ընդլայնման անհրաժեշտությանը: «Ապագա հակամարտությունից խուսափելու համար Լեռնային Ղարաբաղի անկախության ձգտումը պետք է հաշվի առնվի հակամարտության մշտական կարգավորման ժամանակ: Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունն արդեն հասկացել է, որ դա է խնդրի կարգավորման միակ իրատեսական լուծումը»,- նշել է նա:
«Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է և պե´տք է ճանաչվի այդպիսին: ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ցանկացած վերջնական բանակցություն պարտավոր է ապահովել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` մնալու անկախ պետություն կամ միանալու Հայաստանի Հանրապետությանը, եթե այն այդպիսի ցանկություն հայտի»,- նշել է Ֆրենկ Փալոնը:
ԱՄՆ-իՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ներկայացուցիչ Շիֆը իրենց ելույթում անդրադարձել և դատապարտել են Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներմանը և հերոսացմանը:
«Սաֆարովի դեպքը վկայությունն է ժամանակակից Ադրբեջանում սերմանվող հակահայկական ատելության: Արդարացում չունեցող նման սարսափելի արարքը միայն ապացուցում է հայերի անհանգստություններն այն մասին, որ արցախահայության պարտադրված ենթարկումը արդբեջանական կառավարությանը կավարտվի արյունահեղությամբ: Կասեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը` ԱՄՆ-ը իր նողկանքը կարտահայտի Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ և կհիշեցնի Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ագրեսիվ գործողություններ ընդդեմ Հայաստանի կամ Արցախի», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Մենք հավատում ենք, որ եկել է խաղաղության ժամանակը: Խաղաղություն հնարավոր է հաստատել, եթե երկու կողմերը անկեղծորեն ձգտեն դրան»- հայտարարել է Էդ Ռոյսը:
«Ղարաբաղյան շարժումը իր բնույթով ամբողջովին ազատագրական էր: Ազատությունն է եղել այն անկյունաքարը, որ պայմանավորել է հանրապետության նշանակալից զարգացումը վերջին քառորդ դարի ընթացքում, այն բանալին, որով երկիրը փորձում է խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով կարգավորել հակամարտության հիմնահարցը և վերջ տալ ադրբեջանական ագրեսիային», - ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը իր ելույթում ընդգծել է, որ հակահայկական ատելություն սերմանելով և իր ագրեսիվ գործողությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է երկրի ներսում և միջազգային հարթակում բարոյական հիմք ստեղծել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար:
Արցախի դեմոկրատական-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված միջոցառմանը հայկական կողմը ներկայացրել են ԱՄՆ –ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգթոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերինախարար Նարինե Աղաբալյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի կազմակերպած միջոցառման ժամանակ ելույթով են հանդես եկել նաև ԼՂՀ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինին, ԱննաԷշուն և Ջեքի Սփայերը:Միջոցառմանը մասնակցել են նաեւ կոնգրեսականներՋեյմս Կոստան, Ջուդի Չուն, Դեյվին Նյունսը, Դեյվիդ Վալադաոն, այլք: