Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: