Քաղաքականություն

Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատին կոչ է արել կանգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին

2 րոպեի ընթերցում

Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատին կոչ է արել կանգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ մարտի 11-ին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ, որը հեռարձակվել է համաամերիկյան եւ միջազգային ընդգրկում ունեցող C-SPAN հեռուստաընկերությամբ: Ջուդի Չուն հիշեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին ու անդամներին, որ 25 տարի առաջ Ադրբեջանում ապրող հայերի համար շրջադարձային ու ծայրահեղ իրադարձություններ տեղի ունեցան: Պետք է հարգել ինքնորոշման ու ազատության ճանապարհին նրանց պայքարը: «1991թ. Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես անկախ հռչակվեց` դառնալով ժողովրդավարական պետություն` հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման վրա: Չնայած հարեւան Ադրբեջանի կողմից շրջափակմանը` Լեռնային Ղարաբաղը մի քանի ժողովրդավարական ընտրություններ է անցկացրել եւ հետեւողականորեն աշխատում է տնտեսության ուժեղացման ուղղությամբ: Այս արժանի պայքարում ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է կոնգրեսականը:

Նա հիշեցրել է` 1988թ. սկիզբ առած պայքարի հաջորդ երկու տարիներին հայկական բնակչությունն ազգային հողի վրա ջարդերի թիրախ դարձավ: Հարյուրավոր հայեր զոհվեցին եւ շատերը վիրավորվեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի վայրենի հարձակումների ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում