Հռոմի նոր պապի ընտրության մասին կավետի ֆրանսիացի կարդինալ Ժան-Լուի Տորանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կարդինալ Ժան-Լուի Տորանը Հռոմի նոր պապի ընտրության մասին լուրը աշխարհի կաթոլիկներին փոխանցելու պատվին է արժանացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները: «Ես ավետում եմ ձեզ մեծ երջանկության մասին: Մենք Պապ ընտրեցինք»,- այս բառերը Տորանը պետք է լատիներենով արտաբերի Սուրբ Պետրոսի տաճարից Հռոմի նոր պապ ընտրելու կոնկլավի ավարտին:
Ավանդույթի համաձայն` Պոնտիֆիկոսի ընտրության մասին ազդարարելու է Սիքստինյան կապելայի ծխատար խողովակից դուրս եկող սպիտակ ծուխը: Կաթոլիկ եկեղեցու նոր պապի ընտրությունը կկայանա մարտի 12-ին: