1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՄԵՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնել է Լոնդոն` մասնակցելու ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայյից, Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ ավարտել է երկարատեւ եզրափակիչուսումնամարզական հավաքը Ջերմուկում եւ Ծաղկաձորում, եւ իր օգնականների հետ մեկնել է Լոնդոն:
ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարըԼոնդոնումկմեկնարկի մարտի 14-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերներ` Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) եւ Պետեր Սվիդլեր:
Առաջին տուրում միմյանց հետ կմրցեն Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն, Պետեր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը: