1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պայքարի 25-ամյակին ընդառաջ Ղարաբաղի ժողովրդին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «The Library of Congress Thomas» պարբերականը, Չուն նշել է, որ պետք է օգտվել առիթից՝ հիշելու արցախցիների պայքարը ինքնորոշման ու ազատության համար:
«1988 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակագիր ներկայացրեց՝ Հայաստանի մաս դառնալու վերաբերյալ: Հաջորդ 2 տարիների ընթացքում հայ բնակչությունը դարձավ ռասիստական ջարդերի թիրախ: Հարյուրավոր հայեր սպանվեցին ու վիրավորվեցին 3 հրեշավոր հարձակումների ժամանակ՝ Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում: 1991-ին Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես հռչակեց իր անկախությունը՝ դառնալով ժողովրդավարական պետություն, որը հավատարիմ է մարդու իրավունքներին ու ազատություններին: Չնայած հարևան Ադրբեջանի կողմից շրջափակմանը և սպառնալիքներին, Լեռնային Ղարաբաղն անցկացրել է մի շարք ժողովրդավարական ընտրություններ և շարունակում է ջանք չխնայել` իր տնտեսությունն ամրապնդելու համար»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը: