Միջազգային

Գերմանիայում կաթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում կաթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հյուսիսային Հռենոս- Վեսթֆալիա երկրամասի մի շարք գյուղական տնտեսություններում կաթի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Itar Tass-ը, հաստատություններից մեկում էլ նման նյութերի առավելագույն թույլտվությունը գերազանցվել է 2 անգամ: Այժմ ստուգվում է`արդյոք թունավոր մթերքը հանվե՞լ է վաճառքի, իսկ առաքման վրա ժամանակավոր արգելք է դրվել:

Կաթի մեջ թույներ են հայտնաբերվել նաեւ մի շարք քաղաքներում, սակայն դրանք չեն գերազանցել թույլատրելիի սահմանը:

Գերմանիայի Գյուղատնտեսության նախարարությունում կարծում են, որ կաթի մեջ այդ թույների առկայության պատճառը Սերբիայից Գերմանիա ներմուծվող եգիպտացորենն է, որով կերակրվում են կովերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում