Բաբատունդե Օսոտիմեհինին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ գործադիր տնօրենԲաբատունդե Օսոտիմեհինի ուղերձըմարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցանկանում եմ օգտագործել առիթը և թարմացնել ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պարտավորությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու մեր ջանքերը, անելու ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի գենդերային բռնությանը: Գենդերային բռնությունը շարունակում է առողջության և մարդու իրավունքների առումով լուրջ մտահոգություն մնալ, և խոսք չի կարող լինել մարդկային զարգացման մասին, քանի դեռ կանայք և աղջիկները շարունակում են տառապել բռնությունից կամ ապրում են բռնության վախով:

Այս տարի Կանանց միջազգային օրը համընկնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի շարունակական հանդիպմանը, որն ընթանում է ՄԱԿ-ում, Նյու Յորքում և որն այս տարի ուշադրության կիզակետում է պահում կանանց նկատմամբ բռնության վերացման առաջնահերթ թեման:

Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ ենթարկվում են բռնության բոլոր տեսակներին, այդ թվում` բռնաբարության, զուգընկերոջ կողմից բռնության, իգական սեռական օրգանների խեղման/հատման, մանուկ հասակում ամուսնության, ինչպես նաև սեռական բռնության՝ զինված հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի ընթացքում:

Բռնության ենթարկված կանայք և աղջիկները կարող են տևական հոգեկան ցավ ունենալ, մերժվել իրենց ընտանիքների և համայնքների կողմից, զուրկ մնալ առողջապահական ծառայություններից և չունենալ տնտեսական ինքնաբավության հնարավորություն: Բացի այդ, կան ուղղակի ֆիզիկական հետևանքներ: Սեռական բռնությունը կարող է հանգեցնել անցանկալի հղիության, անապահով աբորտների, տրավմատիկ խուղակի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, որոնք բոլորն կարող են ճակատագրական լինել: Որպես համաշխարհային հանրության մաս, մենք պարտավոր ենք ապահովել, որ մարդու իրավունքների այդ խախտումները վերջ գտնեն:

Հիմնվելով Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի աշխատանքի վրա և շարունակելով այն, մենք պետք է ի մի գանք՝ հասնելու համար միջազգայնորեն համաձայնեցված կոնսենսուսի, ինչը մեզ կմոտեցնի կանանց և աղջիկներին անվտանգ և բռնությունից կամ բռնության սպառնալիքից զերծ պահելու իղձին: Սա մեր հնարավորությունն է՝ դրական ազդեցություն ունենալու միլիոնների կյանքի վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնելու ճոխությունը»:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA