Եվրամիությունը տարեկան մինչեւ 120 մլրդ եվրո Է կորցնում կոռուպցիայի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը տարեկան մինչեւ 120 մլրդ եվրո Է կորցնում կոռուպցիայի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է ներքին գործերի եվրակոմիսար Սեսիլիա Մալսթրյոմը:
«Պետական պարտավորագրերի արժեքի 20-25 տոկոսը գնում Է չինովնիկների գրպանը: Ըստ որում Եվրամիության երկրներում պետական գնումները կազմում են Եվրամիության ընդհանուր ՀՆԱ-ի 15 տոկոսը»,-նշել Է նա:
Եվրամիությունում պետապարատի կոռումպացվածության ամենաբարձր մակարդակը դիտվել Է Բուլղարիայում, Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Իտալիայում:
Եվրահանձնաժողովում հուսով են, որ այդ հիմնախնդրի լուծման համար ազդակ կդառնան այս տարի հակակոռուպցիոն հաշվետվությունների հրապարակումները: