Քաղաքականություն

Զատուլինի համար նշանակալի է, որ Ռուսաստանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

Զատուլինի համար նշանակալի է, որ Ռուսաստանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այդ իմաստովՀայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 12-ին ծրագրված այցը Ռուսաստանի Դաշնություն շատ կարեւոր է: Այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոստանդին Զատուլինը:«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Որքանով ես եմ տեղյակ, այցի բավական հագեցած ծրագիր է լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նա նշանակալի համարեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այդչափ կարևորվում են:«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը դժվարություններ ունի, քանզի չունի գազ, նավթ, մի կողմից էլ շրջափակումը, բայց Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանն ուժեղ լինի, քանզի Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են և ունեն միմյանց կարիքը»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում հավասարության նշան չկա. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: «Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, Սաֆարովի արտահանձնումը սևացնում են Ադրբեջանին միջազգային հանրության աչքում»,-ընդգծեց Զատուլինը:

Կովկասի փորձագետ, պատմաբան, գրող Անդրեյ Եպիֆանցևը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում հեղափոխական փոփոխություններ չի կանխատեսնում:«Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն շարունակելու են համագործակցել: Ռուսաստանը կուզեր Հայաստանին տեսնել և՛ Եվրասիական միությունում, և՛ Մաքսային միությունում, սակայն Հայաստանը դեռևս լռում է»,-ասաց Անդրեյ Եպիֆանցևը:

Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրություններում նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների 58,64 տոկոսի քվեն:Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների արդյունքների նախնական հրապարակումից անմիջապես հետո շնորհավորել է Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ:ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում