Հասարակական

Գրքահավաքի արդյունքում հավաքված գրքերը կտրամադրվեն Արցախի դպրոցներին

2 րոպեի ընթերցում

Գրքահավաքի արդյունքում հավաքված գրքերը կտրամադրվեն Արցախի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կազմակերպվել է գրքահավաք, որի ժամանակ հավաքված ողջ գրքերը կտրամադրվեն Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի չորս գյուղերին։ Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեց գրքահավաքի կազմակերպիչ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, գրքերի ժանրային տարբերակում չի եղել. հավաքված գրքերի մեջ կան և՛ դասագրքեր, և՛ գեղարվեստական գրքեր։ Առավել կարևորվել է պատմական գրքերի առկայությունը. ազատագրված շրջաններում ապրող երեխաների համար կարևոր է տեղյակ լինել իրենց ազգի պատմությանն ու հաղթանակներին։ Գրահավաքին այս անգամ միացել է նաև Երևանի պետական համալսարանը, որի տարբեր ֆակուլտետներում արդեն հավաքվել են տասնյակ հատորներով գրքեր։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարեւորեց նման ծրագրերի իրականացումը: «Յյուրաքանչյուր ուսանող իր գրադարանում կգտնի մի գիրք, որը պատրաստ կլինի նվիրել Արցախի իր հայրենակցին։ Ի դեպ, բացի հավաքված գրքերից, Ժուռնալիստիկայի ֆակուլտետն իր կողմից մի քանի հարյուր մասնագիտական գրքեր է նախատեսել Արցախի պետական համալսարանի համար»,- նշեց Մարտիրոսյանը։

Գրքահավաքը սկսվել է մեկ շաբաթ առաջ և արդեն հավաքվել է մի քանի հարյուր գիրք։ Հավաքված ողջ գրքերը կտարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Գրքերի նման հավաքներ հաճախ են կազմակերպվում ինչպես անհատների, այնպես էլ` կազմակերպությունների կողմից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում