Միջազգային

Սիրիայում հայ լրագրող է մահացել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հայ լրագրող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում փետրվարի 25-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է 77-ամյա լրագրող եւ հաղորդավար, ազգությամբ հայ Միհրան Յուսեֆ Խադդրյանը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ նա սիրիական պետական հեռուստատեսության հայտնի հաղորդավարներից մեկն էր:

Ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջից տեղեկացանք, որ նա ծնունդով Դամասկոսից է, հայրը հայ է, մայրը` արաբ: Նշվում է, որ Խադդրյանը շատ էր սիրում իր աշխատանքը եւ մերժել է իրեն ուղղված այլ աշխատանքի առաջարկներ` ասելով, որ ձուկը չի կարող հեռանալ ջրից, այսինքն չէր կարող թողնել հեռանալ սիրելի Դամասկոսից: Խադդրյանի կարիերան լրագրության ոլորտում տեւել է մոտ 45 տարի: Մինչ լրագրությամբ զբաղվելը նաեւ եղել է հայկական դպրոցի տնօրեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում