Յուրա Մովսիսյանը մարզվում է «Սպարտակ»-ի ընդհանուր կազմի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը մարզվում է Մոսկվվայի «Սպարտակ»-ի ընդհանուր կազմում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը, մասնավորապես, ընդգծելով, որ մայրաքաղաքայիններից Յուրա Մովսիսյանը եւ Ռաֆայել Կարիորկը մասնակցել են «Սպարտակ»-ի ընդհանուր մարզմանը: «Սպարտակ»-ը սկսել է իր վերջին ուսումնամարզական հավաքը Իսպանիայի Մարբելիա քաղաքում:
Ավելի վաղ Մովսիսյանը վնասվածք էր ստացել ուսումնամարզական հավաքի ընթացքում: Հարձակվողը վնասել էր ձախ կրունկը: Վնասվածքի պատճառով Մովսիսյանը բաց կթողնի ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսված ստուգողական հանդիպումները:
Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվելիս նույնպես վնասվածք ուներ, սակայն հասցրել էր ապաքինվել: