Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ /լրացվում է/
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերը: Հինգերերոդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 9 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76 հարց, այդ թվում` 21 միջազգային պայմանագիր:«Արմենպրես»-ը ուղիղ միացմամբ հեռարձակում է Ազգային ժողովի քառօրյա նիստերը:
Ազգային ժողովիՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանի քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգության» խմբակցության պատգամավորներին հիշեցրեց, որՀայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Նրա այդ քայլին նախորդել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքը:«ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ողջ գործընթացները չեմ ուզում ներկայացնել, բայց ես գիտեմ մի բան, որ չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մի խումբ պատգամավորների հետ դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից:«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը և առանձնացան ԱԺ նախագահի առանձնասենյակում: Նրանք փակ դռների հետևում քննարկումներ են անցկացրել: Խորհրդակցությանը ներկա չեն եղել ՕԵԿ, ԲՀԿ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Նշվում է, որ ընդդիմությունն արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է արել, որի պատասխանը մեծամասնությունը կտա մինչև օրվա վերջ:«Մեր կողմից առաջարկությունն այն է, որ խորհրդարանն իրավունք չունի անմասն մնալ ներկա իրավիճակում, և մենք առաջարկեցինք արտահերթ նիստ հրավիրել և բաց, հրապարակային քննարկում ունենալ: Մեր առաջարկությունը պետք է քննարկվի մեծամասնության կողմից և կարծում եմ, որ օրվա ընթացքում նորից կհանդիպենք»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Խորհրդարանական մեծամասնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների հրապարակումից հետո պատրաստ է դեբատների և քննարկումների:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում փետրվարի 25-ին մեկնարկած քառօրյա նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի 1988 ընտրատեսամաղում որևէ հանձնաժողովի որևէ անդամի ստորագրությունը չի բացակայում արձանագրություններում: Եղել է երեք բողոք` երեք տեղամասերի կապակցությամբ, այդ տեղամասերը բացվել են: Եթե չկա որևէ դժգոհություն, որևէ հատուկ կարծիք, էլ ինչի մասին է խոսքը: Մենք սպասում ենք ԿԸՀ-ի վերջնական արդյուքներին և պատրաստ ենք դեբատների ու քննարկումների»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ խնդրելով հարգել բոլոր այն 861 հազար 160քաղաքացիներիքվեն, ովքեր իրենց ձայնը տվել են գործող նախագահին: