Ֆրանկ Փալոնը շնորհավորել է Արցախի ժողովրդին ազատագրական շարժման 25 ամյակի առիթով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին` Ազգային ազատագրական շարժման 25 ամյակի առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա համոզմունք է հայտնել, որ մի օր Արցախն իր արժանի տեղը կգրավի միջազգային հանրույթում: «Հարգելի՛ նախագահ, շնորհավորում եմ Ձեզ, ժողովրդին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը Ազգային ազատագրական շարժման 25-րդ տարեդարձի առիթով: Քսանհինգ տարի առաջ այս օրերին ժողովուրդը ձայնը բարձրացրեց` ազատության, արժանապատվության եւ բռնակալության դեմ: Արցախին վիճակված են եղել տարբեր փորձություններ, սակայն ժողովրդը թույլ չի տվել, որ այդ խոչընդոտները կոտրեն իրենց կամքն ու հաստատակամությունը։ Սումգայիթյան դեպքերը և այն բռնությունները, որոնք կատարվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում 25 տարի առաջ, արդարացրին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները կառուցել ինքնիշխան ժողովրդավարություն։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ և գնահատում ձեր պետության ջանքերը՝ ժողովրդավարական կառավարման համակարգով պետության կայացման ճանապարհին։ Ես պարտավորվում եմ կանգնել Արցախի ժողովրդի կողքին միջազգային ճանաչում գտնելու պայքարի ժամանակ։ Անհամբերությամբ կսպասեմ այն օրվան, երբ Արցախը կունենա իր արժանի տեղը միջազգային հանրույթում»,- նշված է շնորհավորական ուղերձում։